Անձնակազմի կառավարում

- Կարո՞ղ են քաղաքացիներն իրենց կենսագրությունը  (CV) ուղարկել կամ թողնել անձնակազմի կառավարման բաժնում:
- Թափուր պաշտոնի առկայության դեպքում ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացնում, որտեղ արդեն իսկ նշում է անհրաժեշտ կենսագրական տվյալները:

- Ինչպե՞ս ընդունվել աշխատանքի ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:
- Թափուր պաշտոնի առկայության դեպքում «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքում (www.mtcit.am) և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կայքում ( www.csc.am) յուրաքանչյուր չորեքշաբթի հրապարակվում են առկա թափուր պաշտոնների մասին հայտարարությունները:
Դիմումը ներկայացնելուց հետո սահմանված կարգով իրականացվում է մրցույթ և նշանակում տվյալ թափուր պաշտոնում:

- Որքա՞ն է քաղաքացիական ծառայողի աշխատավարձը:
- Քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը սահմանվում են «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

- Ովքե՞ր կարող են դառնալ քաղաքացիական ծառայողներ:
- Կանոնակարգվում է  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

- Ի՞նչ կարգով են աշխատանքի ընդունվում կամ վերականգնվում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպություններում:
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությունը իրավասու չէ միջամտելու էլեկտրոնային հաղորդակցության և տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կադրային քաղաքականությանը: