Դիմում-բողոքներ

- Ի”նչ  տվյալներ պետք է պարունակի վարչական մարմին ներկայացված գրավոր դիմումը:
- Դիմողի անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում ՝ նրա լրիվ անվանումը, գտնվելու վայրը,  վարչական մարմնի անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը, դիմողի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը (ըստ ցանկության ):

- Ինչպիսի՞ տվյալներ կարող է տեսնել դիմումատուն իրեն տրված ծածկագրի համարը մուտքագրելով առցանց համակարգ:
- Իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին   պատասխանելու համար նախատեսված ժամկետը, այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցեր ունենալու դեպքում:

- Ի՞նչ եղանակներով կարելի է դիմումներն ուղարկել  նախարարություն:
- Էլեկտրոնային փոստով, փոստի միջոցով,  առձեռն (նախարարության փոստարկղ):