«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

Համառոտ տեղեկություններ ընկերության մասին


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1957 թվականին:
 
Ներկայումս ՀՀՌՑ-ն 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է: Ղեկավարումը կազմակերպվում է տնօրենի կողմից՝ ՀՀ գործող օրենքների և հիմնադրի հաստատած կանոնակարգերի, հրամանների, հրահանգների, ծրագրերի շրջանակներում:

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են.

- ՀՀ տարածքում հանրային, մասնավոր և արտասահմանյան ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռահաղորդում և հեռարձակում,

-հեռախոսային օպերատորներին և ինտերնետ պրովայդերներին տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցում,

-կապի ոլորտում կապիտալ շինարարության իրականացում:

Ընկերության գլխավոր տնօրենն է Գրիգոր Ամալյանը:

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 375047
Երևան, Նորք, Ռ. Հովսեփյան 95
Հեռախոս՝ (3742)  65 37 73
Ֆաքս՝  (3742)  65 35 52, (3742)  58 58 78
Էլ. փոստ՝ tvn@tna.am
Կայք՝www.tna.am