«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

Համառոտ տեղեկություններ ընկերության մասին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝

- կազմում և իրավասու մարմին է ներկայացնում ՀՀ հաճախականությունների բաշխումները,
- կատարում է ռադիոեթերի դիտարկում և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումներ,
- տեղորոշում է ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախության սարքավորումները,
- իրականացնում է էլեկտրամագնիսական իրավիճակների չափումներ և հաշվարկներ,
- կատարում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեխնիկական զննումներ,
- անցկացնում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների փորձաքննություն,
- հայտնաբերում և վերացնում է եթերի խանգարման աղբյուրները,
- պարբերաբար վերանայում է Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակը՝ հաճախականությունների բաշխման միջազգային աղյուսակին հնարավորինս համապատասխանեցնելու նպատակով և այլն:

Հասցե`Հայաստանի Հանրապետություն,
Ք. Երևան ,Թբիլիսյան խճուղի, 29
Հեռախոս ` (37410) 28-87-17

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» 1MB