«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Համառոտ տեղեկություններ կազմակերպության մասին

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է տրանսպորտի բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով:

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

- Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, նպատակային օգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին օժանդակությունը,
- միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման իրականացման բնագավառում օժանդակության և աջակցության ծրագրերի մշակումը,
- ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,
- ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը և առաջարկություններ ներկայացնելը,
- ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների իրականացումը և ժամանակին տեխնիկապես հաշվարկված և հիմնավորված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Կազմակերպությունն իր գործունեության նպատակներին համապատասխան`
- առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական մարմնին ճանապարհայինանվտանգ երթևեկության համար խոչընդոտները ժամանակին վերացնելու, ճանապարհների առանձինհատվածներում երթևեկությունը սահմանափակելու կամ արգելելու վերաբերյալ, եթե դրանցից օգտվելնսպառնում է երթևեկության անվտանգությանը,
- համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ և զանգվածային լրատվությանմիջոցներով երթևեկության մասնակիցներին տեղեկացնում է ճանապարհային երթևեկությանկազմակերպման փոփոխությունների և սահմանափակումների մասին,
- մասնակցում է ավտոմոբիլային ճանապարհների բնագավառը կարգավորող նորմատիվ և նորմատիվ տեխնիկական ակտերի մշակման աշխատանքներին,
- առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմնին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման (հիմնանորոգում, միջին նորոգում), շահագործման (ընթացիկ նորոգում, պահպանություն) ծրագրերի, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման և դրանց անվանացանկի հաշվառման գործառույթների իրականացման վերաբերյալ.
- ուսումնասիրություններ, վերլուծություններ է կատարում և լիազորված պետական մարմնին առաջարկություններ է ներկայացնում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման (ճանապարհային խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ, ճանապարհային կահավորում` ճանապարհային նշաններով, ճանապարհների նշագծում և արգելափակոց), երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերացման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման վերաբերյալ,
- իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, նորոգման ու շահագործման ծրագրերի ամբողջովին կատարման մոնիտորինգը, ներառյալ վարկատու կազմակերպությունների համար ընդունելի ձևով հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը,
- կատարում է վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների վերահսկումը և նախատեսված սարքավորումների գնումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մասհանումների համար անհրաժեշտ դիմումների նախապատրաստումն ու ներկայացումը և այլն:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենն է Աշոտ Արշակյանը: