«Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԾԻԳ) ստեղծվել է ՀՀ կառավարության  2006թ դեկտեմբերի 28-ի N 1930-Ն որոշմամբ:

Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը  և լիազոր մարմինը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

ԾԻԳ-ն ունի հետևյալ կառուցվածքը՝

1.Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման բաժին,որն ապահովում է ԾԻԳ-ի կողմից Համաշխարհային բանկի և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողության պայմանագրերի նախապատրաստման աշխատանքների և կատարման նկատմամբ հսկողության կազմակերպումը

2.Գնումների և պայմանագրերի կառավարման բաժին,որն ապահովում է Համաշխարհային բանկի և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում գնումների գործընթացների կազմակերպումը:

3.Ֆինանսական ու գործերի կառավարման բաժին,որը կազմակերպում է ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ֆինանսական կառավարումը և գործերի կառավարման գործընթացները:

ԾԻԳ-ի կողմից իրականացվում են հետևյալ ծրագրերը՝

1. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրեր, որոնց շրջանակներում ԾԻԳ-ը իրականացնում է ծրագրերի ընդհանուր համակարգումը, մասնավորապես կազմակերպում է նախագծող կազմակերպությունների, շինարարական կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթները, նրանց հետ պայմանագրերի կնքումը և պայմանագրերի գործողության ընթացքում աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Մասնավորապես՝
-    Ներկայում ԾԻԳ-ի կողմից իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը

-   Նախապատրաստվում էՀամաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիրը:
-     Նախապատրաստվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի - Վրաստանի սահման  մայրուղու վերականգնման ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է` հիմնանորոգել և վերակառուցել ՀՀ Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին, որն ընդգրկում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի շուրջ 33 համայնքներ:  Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից:

2.  ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացնում է միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, հիմնանորոգման և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները,

3. ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացնում է Տրանսպորտային օբյեկտների՝ կամուրջների, թունելների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, հիմնանորոգման և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները:

«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենն է Էմիլ Սարգսյանը:


Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան 0010, Նալբանդյան 28, 3-րդ հարկ
Հեռախոսներ`  ( 37460 ) 54-05-25
Ֆաքս` ( 37460 ) 54-05-25
Էլ. փոստ` esargsyan@transportpiu.am