Նախարարին կից կոլեգիա

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին կից կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն է:

Կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել նախարարի տեղակալները, խորհրդականները և նախարարության աշխատակազմի ղեկավարը, տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև իրենց համաձայնությամբ՝ տրանսպորտի և կապի ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող ճանաչված գործիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլ անձինք:

Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է գումարվել կոլեգիայի նախագահի կամ անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:

Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել oրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նախարարության աշխատողները, ՀՀ այլ նախարարությունների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ՝ ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Կոլեգիայի նիստերն անցկացվում են նախագահի կողմից հաստատված օրակարգով:

Կոլեգիայի նպատակն է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին օժանդակելը, ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ մշակելը և ներկայացնելը:

Կոլեգիան կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: